Հնդկաստանի մայրաքաղաքում միջկրոնական բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 34-ի, կա ավելի քան 200 վիրավոր: Դելիում անկարգություններ սկսվել են քաղաքացիության նոր վիճահարույց օրենքի պատճառով:
Փողոց դուրս եկած բազմությունն ավերել է ամեն ինչ՝ հրկիզելով տներ, ավտոմեքենաներ, մզկիթներ, խանութներ, բենզալցակայաններ: Ցուցարարները քարկոծել են տեղացիներին ու իրավապահ մարմիններին: Զանգվածային խռովությունների պատճառով մի շարք շրջաններում պարետային ժամ է սահմանվել: