Ղազախստանում իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան 50 հոգու, որոնք մասնակցել են իշխանությունների կողմից չարտոնված բողոքի ակցիաներին:
Երկրի իշխանությունների դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու կոչով փետրվարի 22-ից հանդես էր գալիս Ֆրանսիայում բնակվող, Ղազախստանում ծայրահեղական ճանաչված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» շարժման ղեկավար Մուխտար Աբլյազովը:
Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալ Բուլատ Դեմբաևը դիմել էր քաղաքացիներին` հորդորելով չմասնակցել անօրինական ցույցերի:
«Որոշ քաղաքացիներ մեր երկրի քաղաքներում դուրս էին եկել չարտոնված բողոքի ակցիաների, ոստիկանությունը բերման է ենթարկել 53 մարդու. 10-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության, 43-ին ազատ են արձակել նրանց հետ կանխարգելիչ զրույց անցկացնելուց հետո»:
Ներքին գործերի նախարարի տվյալներով՝ հիմնական բողոքի ակցիաները տեղի են ունեցել Նուրսուլթան և Ալմաթի քաղաքներում: