Ղազախստանում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո հիվանդանոց է դիմել մոտ 130 մարդ, որոնցից 80-ը բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել: Հայտնի է դարձել ութ զոհի մասին: Հանցագործության գործով բերան է ենթարկվել 50 կասկածյալ: Արյունահեղությունների ժամանակ, բացի մարդկային կորուստներից, նյութական մեծ վնասներ են եղել: Հրկիզվել է ավելի քան 30 տուն, 15 առևտրի կետեր և 23 ավտոմեքենա:
Դեպքի մանրամասները քննելու նպատակով ստեղծվել է հատուկ հանձնախումբ: Երկրի իշխանությունների հավաստմամբ՝ բախման պատճառը կենցաղային վեճն է եղել, որը մի քանի սադրիչ փորձել են տեղափոխել ազգամիջյան հարթություն: