Սաուդյան Արաբիայի Պետական անվտանգության դատարանը Թագավորության մի քանի քաղաքացիներին, որոնք մեղադրվում էին Իրանի օգտին լրտեսության մեջ, մեղավոր ճանաչեց, իսկ ամբաստանյալներից մեկին դատապարտեց մահապատժի:
Maariv-ի փոխանցմամբ՝ հիմնական ամբաստանյալը գաղտնի տեղեկատվություն է փոխանցել իրանական հետախուզությանը երկու օտարերկրյա դեսպանությունների աշխատանքի՝ ներառյալ դրանց պաշտպանության, ելումուտի կարգի վերաբերյալ:
Մյուս ամբաստանյալները, որոնք ազատազրկվել են տաս տարով, իրանցիներին հաղորդել են, թե ինչ է կատարվում Թագավորությունում, կոնկրետ մարդկանց զեկուցել են տնտեսության վիճակի վերաբերյալ՝ ստանալով դրամական պարգև:
Դատապարտյալներին հնարավորություն է տրվել բողոքարկել դատավճիռը 30 օրվա ընթացքում, իսկ մահապատժի իրականացումն անբեկանելի է: