Ալմաթիի կենտրոնական հրապարակում կազմակերպվել է քաղաքային իշխանությունների կողմից չարտոնված բողոքի ակցիա, որի ժամանակ բերման են ենթարկվել տասնյակ մասնակիցներ: Ցույցը կազմակերպել էին Ղազախստանում ծայրահեղական համարվող «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» կազմակերպության ներկայացուցիչները, որոնք երկրում իշխանափոխության կոչեր են հնչեցնում: Հրապարակում գտնվող լրատվամիջոցների ներկայացուցիչների հավաստմամբ՝ ակցիայի մասնակիցները բերման ենթարկվելիս դիմադրություն են ցույց տվել: Ոստիկանության բաժիններ են տարվել մոտ 100 ակտիվիստ: