Նիգերի և Ֆրանսիայի ԶՈՒ-ն Նիգերի հարավ-արևմուտքում իրականացրած համատեղ ռազմական գործողության ընթացքում շուրջ 120 ահաբեկիչ են ոչնչացրել Հատուկ գործողությունները սկսվել էին փետրվարի 1-ին և շարունակվել ավելի քան երկու շաբաթ՝ փոխանցում է AFP-ն:
Մալիի և Բուրկինա Ֆասոյի հետ սահմանին՝ Թիլաբերի շրջանում, առգրավվել են նաև պայթուցիկ սարքեր և մի քանի տրանսպորտային միջոցներ: Նիգերի և Ֆրանսիայի զինծառայողների շրջանում կորուստներ չեն գրանցվել: