Զինյալների խումբը սպանդ է իրականացրել Նիգերի արևմտյան շրջանում տեղակայված ռազմաբազայում: Ահաբեկչական գործողության հետևանքով սպանվել է երկրի 73 զինվորական: Եվս 12-ը վիրավորվել է: Սա վերջին մի քանի տարվա ընթացքում այս երկրում տեղի ունեցած ամենամահաբեր հարձակումն է: Նիգերի պաշտպանության նախարարի հավաստմամբ, ոչնչացվել է մեծ թվով գրոհային: Ահաբեկչության պատասխանատվությունն առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել: Թեպետ գրոհայինները սերտ կապեր ունեն «Իսլամական Պետություն» և երկրում ակտիվ գործունեություն ծավալած «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումների հետ: