Սիրիայում առանց սահմանափակումների պաշտոնապես բացվել է Դամասկոս-Հալեպ պետական մայրուղին քաղաքացիական տրանսպորտի երթևեկության համար: Այս մասին հայտարարել է արաբական երկրի տրանսպորտի նախարար Ալի Համուդը:
Երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող տրանսպորտային պետական զարկերակը, որը կապում է Սիրիայի երկու խոշոր քաղաքները, Սիրիայի կառավարական զորամիավորումների ռազմական հաջող գործողությունների արդյունքում յոթ տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է, որի շնորհիվ հնարավոր է եղել շրջանների զգալի մասը մաքրել ահաբեկիչներից: