Ընդամենը հաշված ժամեր անց Հալեպի միջազգային օդանավակայանը կվերսկսի ավիափոխադրումները, որ դադարեցվել էին ավելի քան ութ տարի առաջ՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Հալեպում կատարյալ ցնծություն է. մարդիկ այսօր քաղաքի գլխավոր հրապարակում տոն են կազմակերպել և շնորհավորել միմյանց՝ ահաբեկիչների նկատմամբ սիրիական բանակի տարած հաղթանակի առիթով:
Օդանավակայանի տնօրեն Մուհամմադ Ալ-Մասրին SANA-ի թղթակցին ասել է, որ կառույցում իրականացվել են անհրաժեշտ տեխնիկական աշխատանքներ, իսկ թռիչքուղին լիովին վերանորոգվել է: Ալ-Մասրին գոհունակությամբ է ընդգծել ողջ անձնակազմի նվիրման մասին, որովհետև բոլորն են ջանասիրաբար աշխատել օդանավակայանը շահագործման հանձնելու համար:
SANA-ի թղթակիցը շրջել է օդանավակայանով, ուղևորների ժամանման և մեկնումի սրահներով, և ահա թե նրա տեսախցիկն ինչ է ֆիքսել: