Հալեպի տասնյակ քաղաքներ վերջապես ազատագրված են: Ահաբեկիչները նահանջել են նաև Իդլիբ-Հալեպ և Դամասկոս-Հալեպ մայրուղիներից:
Հալեպի միջազգային օդանավակայանը երկար դադարից հետո, փետրվարի 19-ին, կընդունի առաջին թռիչքը Դամասկոս: Այդ մասին Դամասկոսում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ու Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին՝ միմյանց շնորհավորելով համատեղ հաղթանակի համար:
Բայց լիակատար հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է. Թուրքիային ու Ռուսաստանին դեռ բարդ բանակցություններ են սպասվում Իդլիբի առիթով: