Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նացիստական օկուպացիայից Բուդապեշտի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ փաստաթղթեր է գաղտնազերծել:
«1945-ի փետրվարի 13-ին Հունգարիայի մայրաքաղաքի ազատագրմամբ և շրջափակված գերմանական ֆաշիստական խմբավորման պարտությամբ ավարտվեց ուկրաինական 2-րդ և 3-րդ ճակատների զորքերի ռազմավարական հարձակումը՝ Դանուբի ռազմական նավատորմիղի նավերի մասնակցությամբ»,- նշվում է գերատեսչության հայտարարության մեջ:
ՌԴ Պաշտպանության նախարարության ինտերնետային պորտալում ներկայացված է նոր պատմամշակութային բաժին, որը հիմնված է ռազմական գերատեսչության՝ Կենտրոնական արխիվից ստացված եզակի փաստաթղթերի վրա: