RT Arabia հեռուստաալիքը, Kurdistan24-ն ու սիրիական SANA պետական գործակալությունը հրապարակել են Սիրիայի արևելքում գտնվող Կամիշլի քաղաքում ամերիկյան զինվորների և տեղի բնակիչների միջև տեղի ունեցած բախման տեսանյութեր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կամիշլիի մոտակայքում գտնվող Խարբաթ-Խամո անցակետում կառավարական զորամիավորումը կանգնեցրել է երթուղուց շեղվող ամերիկյան զորախմբին: Դրանից հետո կոնֆլիկտ է ծագել ԱՄՆ զինվորների և տեղի բնակիչների միջև, ինչից հետո զինվորները կրակ են բացել քաղաքացիական անձանց՝ ներառյալ երեխաների ուղղությամբ:
Դեպքի հետևանքով զոհվել է 14-ամյա մի տղա, ևս մեկ բնակիչ վիրավորվել է՝ հաղորդեց քրդական Rudaw-ը: Ռուսական կողմն էլ տեղեկացրեց, որ բախումը դադարեցվել է ռուս զինվորականների միջամտությամբ:
Ամերիկյան կողմը հերքեց նման միջադեպի իսկությունն առհասարակ, և ահա միանգամից երեք տեսանյութեր հակառակն են ապացուցում: Դրանցում չի երևում միայն փոքր երեխայի մահվան դրվագը, բայց քրդերը խոստացել են այն ևս հրապարակել: