Վրաստանի ընդդիմության ու իշխանության միջև բանակցություններ այլևս չեն լինի: Այս մասին հայտարարել են ընդդիմադիրները՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի ձերբակալությունից հետո:
Ադրբեջանական արտահերթ խորհրդարանական ընտրություններին արձագանքել է նաև այդ երկրում ԱՄՆ դեսպանը: Դեսպանության գնահատականը քիչ է տարբերվել ԵԱՀԿ-ի կոշտ արձագանքից:
Սիրիայի զինյալները կառավարական ուղղաթիռ են խոցել:
Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը վիրահատվել է. բժիշկները նրա գլխից չարորակ ուռուցք են հեռացրել:
Այս և այլ մանրամասները՝ միջազգային լրահոսում: