Իրաքի մայրաքաղաք Բաղդադում փետրվարի 11-ին սպանվել է Al-Rashid հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիզար Զանուն:
Al-Arabia հեռուստաընկերության փոխանցմամբ՝ զինված անձինք մոտոցիկլետներով մոտեցել են իր տան դիմաց կանգնած Զանունին, մի քանի անգամ կրակել նրա ուղղությամբ և դիմել փախուստի: Հաղորդվում է նաև, որ ոստիկանները հետաքննություն են սկսել:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերից սկսած, Իրաքում հակակառավարական ցույցերի մեկնարկից հետո, Բաղդադում, Բասրայում և հարավային այլ նահանգներում սպանվել են մի շարք լրագրողներ, ակտիվիստներ և իրավապաշտպաններ: