Աֆղանստանի Բադախշանի նահանգում 13 երեխա է մահացել թոքաբորբի նման ախտանշաններ ունեցող հիվանդությունից: Այդ մասին այսօր հայտարարել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ «վերջին երեք օրվա ընթացքում Բադախշանի նահանգի Յամգան գավառում առնվազն 13 երեխա է մահացել թոքաբորբի նման հիվանդությունից»: Աֆղանստանի իշխանություններից առայժմ ոչ մի տեղեկություն չի ստացվել Յամգանում աֆղան երեխաների հիվանդության ու մահվան պատճառի վերաբերյալ: