Քենիայի արևմտյան շրջաններից մեկի դպրոցում հրմշտոց է տեղի է ունեցել, որի հետևանքով մահացել է 14 երեխա: Ողբերգությունը եղել է այն ժամանակ, երբ դասերն ավարտվելուց հետո աշակերտները դուրս են եկել տուն գնալու:
Հրմշտոցի ժամանակ վիրավորվածների թիվը հասնում է 40-ի, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են: Ողբերգության պատճառներն առայժմ հայտնի չեն: Դեպքի կապակցությամբ քննություն է սկսվել: