Իրանի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի՝ Քերման քաղաքում տեղի ունեցած հուղարկավորության ժամանակ հրմշտոցից մահացել են տասնյակ մարդ: Եվս 190 հոգի ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին տեղեկությունը հաղորդել է Իրանի պետական հեռուստաընկերությունը: Մահացության դեպքի պատճառով գեներալի թաղման արարողությունը հետաձգվել է: Ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ:
BBC-ի հաղորդմամբ՝ Սոլեյմանիի հուղարկավորության արարողությանը փողոց էին դուրս եկել միլիոնավոր մարդիկ:
Ղասեմ Սոլեյմանին համարվում էր հոգևոր առաջնորդ Խամենեիից հետո երկրորդ ամենաազդեցիկ մարդն Իրանում: Միացյալ Նահանգների իշխանությունը Սոլեյմանիին համարում էր ահաբեկիչ և ամերիկյան զինված ուժերի դեմ լուրջ սպառնալիք: