89 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ռուսաստանի վաստակավոր գործիչ, «Ленфильм» կինոստուդիայի նախկին գլխավոր խմբագիր Ֆրիժետա Ղուկասյանը: Այս մասին հաղորդել են Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունից:
«Խոր վշտով հայտնում ենք, որ փետրվարի 2-ին կյանքից հեռացավ արվեստաբանության գիտությունների թեկնածու, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Պատվո լեգիոնի շքանշանակիր Ֆրիժետա Գուրգենի Ղուկասյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ղուկասյանը մասնակցել է ռուսական «Донская повесть», «Три толстяка», «Ася», «Король Лир», «Чужие письма», «Собачье сердце», «Идиот», «Мастер и Маргарита» և բազմաթիվ այլ ֆիլմերի ստեղծման աշխատանքներին:
Չկար որևէ մեկը, որ չսիրեր այդ շնորհալի, բարեսիրտ կնոջը՝ արձագանքել է նաև Ռուս կինոգործիչների միության խմբագիրների գիլդիան, ցավակցություն հայտնելով Ղուկասյանի ընտանիքին և ընկերներին: