Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր ելույթ է ունեցել գործարար շրջանակների, օտարերկրացի դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հավաքում: Ջոնսոնը հայտարարել է, որ մտադիր է նախազգուշացնել Եվրամիությանը, որ տնտեսական համագործակցության շուրջ Բրյուսելի հետ բանակցություններում զիջումների գնալու մտադրություն չունի: Լոնդոնն այլևս չի հետևելու ԵՄ չափանիշներին`շրջակա միջավայրի պահպանության, աշխատողների իրավունքների և պետական տնտեսական սուբսիդիաների ոլորտում: