Եվրամիությանը 47 տարի անդամակցելուց և երեք տարի շարունակ քաղաքական ու իրավական քաշքշուքներից հետո Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս է եկել կառույցի կազմից: Երկրի ու ժողովրդի համար պատմական պահը նշել են թե՛ Brexit-ի համակիրները, և թե՛ ընդդիմադիրները:
Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսքով՝ «Շատերի համար սա հույսի ապշեցուցիչ պահ է. պահ, որը շատերի կարծիքով՝ երբեք չէր լինելու: Շատերն էլ կորստի ու անհանգստության զգացողություն ունեն»:
Երկրի կառավարության ղեկավարի հավաստմամբ՝ Brexit-ի ամենակարևոր պահն այն է, որ սա ոչ թե վերջն է, այլ՝ սկիզբը: