Կոսովոյի աջ արմատական «Ինքնորոշում» շարժման առաջնորդ Ալբինա Քուրթին և չափավոր դեմոկրատ Իսա Մուստաֆան, գրեթե չորս ամիս տևած ծանր բանակցություններից հետո, պայմանավորվել են նոր կառավարություն ձևավորելու հարցի շուրջ:
Փոխզիջման հասնելու վերաբերյալ լուրը հաղորդել է տեղական Koha Ditor պարբերականը: Նշվում է նաև, որ կառավարությունում կընդգրկվեն սերբ փոքրամասնության երկու ներկայացուցիչ: Ինչ վերաբերում է նախագահի թեկնածությանը, որոշվել է հարցի քննարկումն առայժմ հետաձգել՝ մինչև չճանաչված Հանրապետության ներկա նախագահ Հաշիմ Թաչիի պաշտոնավարման ավարտը:
Կաբինետը բաղկացած կլինի 15 նախարարությունից, որոնցից վեցը կտրվեն «Ինքնորոշում» շարժմանը, 6-ը՝ Դեմոկրատական միության ներկայացուցիչներին, երկու տեղ առաջարկվել է սերբական կուսակցությանը, մեկ տեղ՝ այլ ազգային փոքրամասնությունների որևէ ներկայացուցչին:
Ակնկալվում է, որ հաջորդ երկուշաբթի տեղի կունենա խորհրդարանի նիստ, որի ժամանակ կընտրվի կառավարության ողջ կազմը: