16 պետություն հետ Է կանչել Կոսովոյի անկախության ճանաչումը: Վերջինը Գանան է, որի կառավարությունը 2012 թվականին Կոսովոյի անկախության ճանաչման մասին որոշումը համարել է վաղաժամ, Հելսինկյան հռչակագրի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244-րդ բանաձևի խախտում: Կոսովոյի անկախության ճանաչումը հետ են կանչել Պապուա Նոր Գվինեան, Բուրունդին, Սուրինամի Հանրապետությունը, Գվինեա Բիսաուն, Լիբերիան, Լեսոտոն, Մադագասկարը, Պալաուի Հանրապետությունը և այլ երկրներ: Ներկայումս Կոսովոյի Հանրապետությունը ճանաչել Է 100 երկիր: Ճանաչմանը դեմ է ավելի քան 60 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Հունաստանը, Իսրայելը, Հնդկաստանը, Իսպանիան և Չինաստանը: