Միացյալ Նահանգների և Կանադայի սահմանին նկատվել է Ռուսաստանի Դաշնության օդուժին պատկանող Ту-160 ռազմավարական երկու ռմբակոծիչ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության ղեկավարությունը:
Հայտնի է, որ գտնվելով երկու պետությունների սահմանին՝ ռուսական ռմբակոծիչները թռիչքներ իրականացրել են միջազգային օդային տարածքում և չեն մտել ո՛չ ԱՄՆ-ի և ո՛չ էլ Կանադայի օդային տարածք: