Տու-22М ռմբակոծիչը վթարային վայրէջք է կատարել Աստրախանի երկրամասում: Ուժային կառույցներից հայտնել են, որ ռազմական օդանավի շարժիչներից մեկը խափանվել է: Անձնակազմն հեռացրել է օդանավը բնակելի տարածքից ու իջեցրել առավել անվտանգ վայրում: Օդաչուներն ինքնուրույն դուրս են եկել օդանավից, նրանց արդեն վերադարձրել են ավիաբազա: Ցամաքում զոհեր կամ ավերածություններ չկան: