Երկրորդ աշխարհամարտի ժամանակաշրջանի ռմբակոծիչի կործաման հետևանքով ԱՄՆ-ում յոթ մարդ է մահացել, նույնքան էլ վիրավորվել են: Օդանավը մասնակցում էր ամերիկյան Քոնեքթիքութ նահանգում կազմակերպված ռազմական ռետրոտեխնիկայի ցուցադրական թռիչքին, որի՝ օդ բարձրանալուց անմիջապես հետո օդաչուները հայտնել են տեխնիկական անսարքության մասին: Անձնակազմը փորձել է վայրէջք կատարել, սակայն կորցրել է կառավարումը: Ռմբակոծիչն ընկել է օդանավակայանի տարածքում: