Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ հակազդելու է Մոլդովան որպես պետություն լուծարելու և այն Ռումինիային միավորելու փորձերին: «Մոլդովայի Հանրապետության՝ որպես պետության անհետացումը չի կարելի թույլ տալ»,- հայտարարել է երկրի նախագահը:
Ռումինացի խորհրդարանականներից մեկը նշել է, որ Մոլդովայում ձևավորված Ռումինիայի հետ միավորվելու քաղաքական շարժումը դարձել է «ոգեշնչող հոգևոր գործոն», իսկ դրան հակազդելն անվանել է «բռնություն երկու երկրների ընդհանուր պատմության դեմ»: