Չինաստանի իշխանություններն ավելի քան 600 միլիոն դոլար են հատկացրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և այն վերահսկելու նպատակով:
Չինաստանի առողջապահության կոմիտեի վերջին տվյալներով` Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով հիվանդների թիվը հասել է 4515-ի, որոնցից 106-ը մահացել է: Վարակի դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում, Գերմանիայում, Հոնկոնգում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում: