Հունվարի 10-ին Խորվաթիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարություններին՝ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։
Այս մասին տեղեկացրել է ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի էջում:
Խորվաթիան 18-րդ երկիրն է, որ տեղեկացրել է Գլխավոր քարտուղարությանը: Շվեդիան, Սլովենիան, Բելգիան և Ֆրանսիան ևս ավարտին են հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռևս չեն տեղեկացրել այդ մասին Գլխավոր քարտուղարությանը: