BMW 750 Li մեքենան, որում 1996 թ. սպանվել է լեգենդար ռեփեր Թուփաք Շակուրը, 1,75 մլն դոլարով աճուրդի է հանվել Լաս Վեգասում: Դռներից մեկի վրա պահպանվել է նույնիսկ փամփուշտի հետքը:
Մեքենայի վաճառքով զբաղվող Celebrity Cars Las Vegas ընկերությունն աճուրդին մասնակցել ցանկացողներից 20.000 դոլար դեպոզիտ է պահանջել:

Հայտնի ռեփեր Թուփաքը սպանվել է 25 տարեկանում.: Նրա վրա կրակել էին «Կադիլակից»: Ռեփերը մահացել էր հիվանդանոց տեղափոխվելուց վեց օր անց, իսկ մարդասպանը մինչ այսօր չի հայտնաբերվել: