Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասուլիս է տալիս լրագրողներին Թեհրանում վթարված ուկրաինական ինքնաթիռի վթարի առիթով, որի զոհերի մեծ մասը Կանադայի քաղաքացիներ են:
Հենց առաջին հարցով լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ ինքնաթիռը խոցվել է Իրանի սխալմամբ արձակված հրթիռից:
«Մենք բազմաթիվ հետախուզական աղբյուրներից տեղեկություններ ունենք, որոնց համաձայն՝ ինքնաթիռը գնդակոծվել է մակերևույթից արձակված հրթիռից»,- պատասխանեց Թրյուդոն: