Բելգիայի շրջանային մի շարք նախարարությունների աշխատակիցներն այսօր առավոտյան սպիտակ փոշով ծրարներ են ստացել: Ծրարները հայտնաբերելուց հետո հրշեջ ծառայությունն ու ոստիկանությունը մեկնել են դեպքի վայր և փակել այն փողոցները, որտեղ գտնվում են գերատեսչություններն ու կից կառույցները:
Միջադեպի կապակցությամբ գործ է հարուցվել: Իրավապահների հավաստմամբ՝ այն աշխատակիցները, որոնք դիպել են ծրարներին, մեկուսացվել են: Նախարարությունների շենքերի տարածքն ուսումնասիրվում է: