Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանից հանվել են Սասեքսի դուքս Հարիի և դքսուհի Մեգան Մարքլի մոմե արձաններն այն բանից հետո, երբ զույգը հայտարարեց, որ ցանկանում է հրաժարվել թագավորական ընտանիքի «ավագ անդամի» կարգավիճակից և ֆինանսապես անկախ լինել:
Հիշեցնենք, որ լուրը շոկի մեջ է գցել ոչ միայն Միացյալ Թագավորության քաղաքացիներին, այլև Նորին մեծություն Եղիսաբեթ Երկրորդին: Թագուհին հայտարարեց, թե անչափ հիասթափված է Հարիի և Մեգանի որոշումից: