Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդին հրաժարվել է ընդունել Ղրիմի գինին, ինչը նրան Ռուսաստանի դեսպանատունն էր ուղարկել՝ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:
«Ռուսաստանի դեսպանատունը ծննդյան 50-ամյակի առիթով Էստոնիայի առաջնորդին ուղարկեց շոկոլադ, ծաղիկներ և մի շիշ Ղրիմի գինի: Կալյուլայդին ընդունեց ծաղիկներն ու շոկոլադը, բայց վերադարձրեց գինին»,- գրել է Պուշկովը՝ եզրակացնելով, որ Էստոնիայի առաջնորդն իրենց քայլը համարել է «նուրբ թրոլինգ»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում վերջերս ակտիվորեն է ընթանում «Крымский мост» գինիների պրոպագանդումն ու վաճառքը: