ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ քննարկելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սպիտակ տան հայտարարությանը:
«Ղեկավարները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, պայմանավորվելով շարունակել սերտ համակարգումն՝ ի պաշտպանություն ազգային անվտանգության ընդհանուր շահերի»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Թրամփը դիմել էր ամերիկացիներին՝ կապված Իրաքում ամերիկյան հենակետերի վրա Իրանի հարձակումների հետ: Իր ուղերձում ԱՄՆ ղեկավարը հայտարարեց Թեհրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների մասին և ՆԱՏՕ-ի երկրներին կոչ արեց ավելի ակտիվ մասնակցել Մերձավոր Արևելքի գործընթացին: