Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը քիչ առաջ իր Ֆեյսբուքի էջում գրել է.
«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»:
Հրապարակվել է նաև Վլադիմիր Կարապետյանին պաշտոնից ազատելու մասին որոշումը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Վլադիմիր Կարապետյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում։
Վլադիմիր Կարապետյանը վարչապետի մամուլի քարտուղար էր նշանակվել 2019 թվականի հունվարին։