Տոները դեռ չսկսված` տարածվեցին պայթուցիկներից մարդկանց տուժելու մասին լուրեր, իսկ հունվարի 1-ին արդեն առողջապահության նախարարը մտահոգիչ հրապարակում արեց. «2 օրում Հայաստանի բժշկական կենտրոններ դիմել է պայթուցիկներից, հրավառություններից տուժած 52 անձ, այդ թվում՝ նաև երեխաներ»:
Պայթուցիկների վաճառքի և հրավառությունների սահմանափակումների մասին օրինագծերն արդեն շրջանառության մեջ են, իսկ «Լուրերի» նկարահանող խումբն այսօր այցելել է տուժած երեխաներից մեկին: