Մերձավոր Արևելքում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Երևանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ,- տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության կայքը:
Եթե ձեր հարցազրույցը չեղարկվել է, խնդրում ենք հետևել ստորև նշված քայլերին․
Ոչ ներգաղթային արտոնագրերի հարցազրույցներ․ շարունակեք ստուգել հարցազրույցների նշանակման կայքը՝ հարցազրույցի նոր օր ստանալու համար։
Եթե ձեր հարցազրույցի նոր օր է նշանակվել դեսպանատան կողմից, էլեկտրոնային փոստով նամակ կստանաք հարցազրույցի օր ստամնալիս ձեր տրամադրած էլփոստի հասցեին։
Ներգաղթային արտոնագրերի հարցազրույցներ․ դեսպանատունը կվերանշանակի ձեր հարցազրույցի օրը առաջին հնարավորության դեպքում։ Մենք նոր տեղեկատվություն կտրամադրենք ձեր նշած էլփոստի հասցեով։