«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Ղասեմ Սոլեյմանիի դին հաջորդ շաբաթ կտեղափոխվի Իրան, որտեղ էլ կհուղարկավորվի: Հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 7-ին` իր հարազատ Քերման քաղաքում:
Իրանի փողոցներ են դուրս եկել հազարավոր մարդիկ, որոնք վանկարկում են հակաամերիկյան կարգախոսներ:
Իսկ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հրաժեշտ են տալիս ոչ միայն Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, այլև՝ շիաների աշխարհազորի ստորաբաժանումներից մեկի ՝ Ալ Հաշդ աշ-Շաաբիի ներկայացուցիչներին, որոնք սպանվել էին հունվարի 3-ին։