Ուրուգվայի նախագահը երկրում արտակարգ դրություն է հայտարարել կանանց սպանությունների ու բռնության դեպքերի աճի պատճառով: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է երկրի ղեկավարի վարչակազմի պաշտոնական կայքում:
Ուրուգվայի իրավապահ մարմինների տվյալների համաձայն՝ երկրում ամեն օր գրանցվում է թույլ սեռի ներկայացուցիչների դեմ բռնության ավելի քան 100 դեպք:
Հասարակական կազմակերպությունների տվյալներով՝ այս տարի տղամարդու կողմից կիրառված բռնության հետևանքով 35 կին է մահացել: