Կանադայի արևելյան շրջանների օդանավակայանում սառցե անձրևի ու ձնաբքերի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 չվերթ: Այդ մասին հայտնում է CTV հեռուստաալիքը: Ձմեռային տարերքի թիրախում են հայտնվել Օտտավայի, Տորոնտոյի ու Մոնրեալի օդանավակայանները: Հիմնականում չեղարկվել են երկրի ներքին չվերթերը: Երկրի օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն, Կանադայի արևելյան շրջաններում կտեղա մինչև 20 սմ ձյուն, ինչը ձյան տեղումների մեկ ամսվա նորմայի կեսն է: