Մեծ Բրիտանիայի գլխավոր խորհրդանիշը՝ Big Ben աշտարակի ժամացույցը, վերանորոգումից հետո կրկին կսկսի աշխատել: Այս գիշեր ժամացույցի սլաքները բրիտանացիներին կազդարարեն Ամանորի մասին:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանից հայտնել են, որ ժամացույցի նորացված մեխանիզմի տեխնիկական փորձարկումն իրականացվել է երեք օր: Դեկտեմբերի 31-ի գիշերը հանրահայտ ժամացույցի աշխատանքը կհեռարձակվի ամբողջ աշխարհում: