• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝... 22:52
Ատելությունը քաղաքականության մեջ. Մեծ բանավեճ Ատելությունը քաղաքականության մեջ. Մեծ բանավեճ 21:56
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե... 20:43
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀՀ և ՌԴ խորհրդարանականների համատեղ հայտարարություն
Քաղաքականություն
20:0720 Դեկ, 2019

ՀՀ և ՌԴ խորհրդարանականների համատեղ հայտարարություն

Դեկտեմբերի 18-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ 5-րդ նիստը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի համանախագահությամբ:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ողջունելով ռուս խորհրդարանականների այցը ՀՀ Ազգային ժողով, կարևորել է խորհրդարանական մակարդակում համագործակցության նմանատիպ ձևաչափի առկայությունը՝ որպես արդյունավետ խթան Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանական կապերի կայուն և դինամիկ զարգացման համար:

Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների բարձր մակարդակին, կարևորել է Գյումրիի «Սև բերդ» ամրոցում նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստի անցկացումը, որի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցմանն ու մոտարկմանը, ինչպես նաև երկու երկրների միջև մշակութային, մարդասիրական համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կարևորել է նաև Հայաստանի և Ռուսաստանի համակարգված փոխգործակցությունը միջազգային տարբեր հարթակներում:

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը և դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցում:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՌԴ ԴԺ Դաշնության Խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: Կարևորելով համատեղ նիստի անցկացման ավանդույթը՝ կոմիտեի նախագահը գոհունակությամբ ընդգծել է պրոֆիլային հանձնաժողովների համագործակցության արդյունավետությունը բաց և թափանցիկ քննարկումներ ունենալու հնարավորությամբ պայմանավորված:

Նմանատիպ ձևաչափում համատեղ նիստի անցկացման ավանդույթը կարևորել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:

Հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են Հարավային Կովկասում գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին, ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական միգրացիայի, ինչպես նաև քիմիական և կենսաբանական ահաբեկչական գործողությունների դեմ պայքարին, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների օրենսդրական ապահովմանը վերաբերող հարցերին: Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի տոնակատարությունների նախապատրաստման համատեքստում քննարկվել են նաև պատմության խեղաթյուրմանը, նացիզմի հերոսականացմանը, ինչպես նաև նեոնացիզմի դրսևորումների դեմ պայքարին առնչվող հարցեր, որոնք նպաստում են այլատյացության և անհանդուրժողականության աճին:

Զեկուցմամբ հանդես են եկել ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդամներ Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը, Անուշ Բեղլոյանը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, նույն կոմիտեի անդամներ Վլադիմիր Լակունինը, Բաիր Ժամսուևը:

Նիստում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Համատեղ նիստի արդյունքներով կողմերն ընդունել են համատեղ հայտարարություն:
 
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿՈՄԻՏԵԻ
ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 

 

18 դեկտեմբերի, 2019 թիվ, ք. Երեւան                  

Ոչ պաշտոնական թարգմանություն         
                              
 

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի (այսուհետ` Կողմեր) համատեղ հինգերորդ նիստը, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների, տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 18-ին Երևանում:

Նիստի ընթացքում կողմերը նշել են, որ անցած ժամանակահատվածում երկու պետությունների միջև փոխըմբռնումը և փոխգործակցությունն ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջխորհրդարանական և միջազգային հարթակներում հասել է բարձր մակարդակի: 
  
Համատեղ նիստի ընթացում քննարկվել են միջազգային օրակարգի այնպիսի արդիական հարցեր, ինչպիսիք են միջազգային և տարածաշրջանային անվտանգությունը, այդ թվում՝ պայքարն ահաբեկչության, թմրանյութերի շրջանառության և անօրինական միգրացիայի դեմ: Քննարկվել են նաև տեղեկատվական անվտանգությանն, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների օրենսդրական ապահովմանը և միջազգային խորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: 
  
Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին, ինչպես նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներին համապատասխան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: 
  
Կողմերը նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը չի կարող ընթանալ ռազմական հռետորաբանության եւ լարվածության աճի պայմաններում: Այս համատեքստում կողմերն ընդգծել են ռազմական գործողությունների դադարեցման եւ հրադադարի ռեժիմի հաստատման հետ կապված՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ 1994 եւ 1995 թվականներին կնքված համաձայնագրերի խիստ պահպանման կարեւորությունը: 
  
Կողմերն ընդգծել են միջադեպերի հետաքննության ԵԱՀԿ մեխանիզմի ներդրման, ինչպես նաև հրադադարի ռեժիմի վերաբերյալ մոնիթորինգի արդյունավետության բարձրացման առաջնահերթությունը, այդ թվում նաև  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման միջոցով: Կողմերն ընդգծել են այլատյացության դրսևորումների անթույլատրելիությունը և կարևորել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ու բանակցային գործընթացին նպաստող մթնոլորտի ձևավորմանն ուղղված ջանքերը: 
  
Կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ փոխհարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև թելադրվում են ինչպես երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամությամբ, այնպես էլ այդ հարաբերություններն ամրագրող բազմաթիվ միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի ամրագրմամբ, որոնք կարգավորում են երկկողմ հարաբերությունները և ապահովում այդ հարաբերությունների կայուն զարգացումը: Թե՛ Հայաստանի և թե՛ Ռուսաստանի անվտանգության ապահովման շահերից ելնող երկկողմ համագործակցությունը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից: 
  
Անդրադառնալով գլոբալ անվտանգության և տարածաշրջանային մարտահրավերներին՝ կողմերը նշել են, որ ինչպես եվրասիական տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում կայունության պահպանման կարևորագույն պայման է տարածաշրջանային ինտեգրացիոն կառույցների շրջանակում համագործակցության հետագա զարգացումը, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության գաղափարախոսության դեմ պայքարի գործում ջանքերի ավելացումը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, ԶԼՄ-ների և կրոնական կոնֆեսիաների մոբիլիզացիան: Առանձնահատուկ ընդգծվել է ահաբեկչության և ծայրահեղականության ֆինանսավորման աղբյուրների հուսալիորեն արգելափակման ուղղությամբ ջանքերի կարևորությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պրոֆիլային բանաձևերի և ՖԱՏՖ միջազգային ստանդարտների հիման վրա: 
  
Կողմերն ընդգծել են ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակում համագործակցության շարունակական ամրապնդման կարևորությունը՝ նպատակ ունենալով հակազդել ծայրահեղականությանը և անօրինական միգրացիային, ինչպես նաև պայքարել ահաբեկչության և թմրանյութերի, արգելված այլ դեղամիջոցների անօրինական շրջանառության դեմ: 
  
Կողմերն անհանգստություն են հայտնել միջազգային անվտանգության ճարտարապետությանը և սպառազինությունների վերահսկողությանը  սպառնացող միտումների առնչությամբ: 
  
Կողմերն ընդգծել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերում Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ անդամ-պետությունների դիրքորոշումների փոխհամաձայնեցման մեխանիզմի ստեղծման կարևորությունը: 
  
Բացի այդ, Կողմերն աջակցություն են հայտնել ՀԱՊԿ շրջանակում միացյալ ջանքերին՝ ուղղված ազգային և միջազգային մակարդակում կազմակերպության դրական կերպարի ձեւավորմանը՝ օգտագործելով հանրային դիվանագիտության գործիքակազմը: 
  
Կողմերն իրենց աջակցությունն են հայտնել 2019 թ. նոյեմբերի 5-ին Երևանում կայացած ՀԱՊԿ Խորհրդի և խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի որոշումներին, ինչպես նաև 2019 թ. նոյեմբերի 27-ին Բիշքեկում կայացած՝ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին ընդունած փաստաթղթերին: 
  
Անդրադառնալով եվրասիական ինտեգրացիոն գործընթացին՝ Կողմերն ընդծգել են տնտեսական ինտեգրման հետ կապված հարցերի ամբողջ շրջանակի զարգացման կարևորությունը՝ նպատակ ունենալով հասնել Եվրասիական տնտեսական միության՝ որպես ժամանակակից, արդյունավետ և մրցակցային միավորման, նպատակներին և խնդիրներին, որոնք նպաստում են ինտեգրացիոն փոխգործակցության ամրապնդմանը և նրա կազմի մեջ մտնող պետությունների տնտեսությունների առավել աճին: 
  
Կողմերը նաեւ գոհունակությամբ անդրադարձել են Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքներին, որոնք տեղի են ունեցել 2019 թ. հոկտեմբերի 1-ին Երևանում: Մասնավորապես, Ազատ առևտրի մասին համաձայնագրեր են կնքվել Սինգապուրի Հանրապետության (1-ը հոկտեմբերի) եւ Սերբիայի միջև (25 հոկտեմբերի): Ուժի մեջ է մտել Իրանի հետ ազատ առևտրի գոտու ժամանակավոր համաձայնագիրը (27 հոկտեմբերի), ինչպես նաև ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրի և տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը (25 հոկտեմբերի): 
  
Կողմերը կարևորել են Եվրասիական տնտեսական միության ներուժի առավելագույն կիրառումն արդյունաբերական զարգացման և  արդիականացման գործընթացների խթանման համար՝ նպատակ ունենալով ապահովել կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը և երկու պետությունների ժողովուրդների բարեկեցության բարձրացումը: 
  
Վերլուծելով միջազգային խորհրդարանական հարթակներում երկկողմ համագործակցության ներկայիս վիճակը՝ (ԱՊՀ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, Միջխորհրդարանական միություն, ՍԾՏՀ ԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողով) Կողմերը կարևորել են միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում ռազմավարական համագործակցության ավելացումը՝ նպատակ ունենալով  ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում ապահովել ընդհանուր շահերի պաշտպանությունը: 
  
Կողմերը գոհունակություն են հայտնել 2019 թ. հոկտեմբերի 13-17-ը Բելգրադում կայացած Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովի  շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման վերաբերյալ:

Կողմերն ընդգծել են նեոնացիզմի և այլատյացության դեմ պայքարում համատեղ ջանքերի կարևորությունը և նշել ցանկացած ծայրահեղականության դեմ պայքարում իրենց հանձնառության մասին: 
  
Կողմերը հաստատել են, որ փոխըմբռնման, երկխոսության և երկու խորհրդարանների ուշադրությունը պահանջող հարցերի շուրջ փոխադարձ աշխատանքի մթնոլորտում համատեղ նիստեր անցկացնելու ավանդույթը վկայում է կողմերի հաստատուն մտադրության մասին՝ համագործակցությունը և փոխգործակցությունն առևտրատնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում բարեկամական փոխգործակցության ոգով զարգացնելու հետ կապված: 
  
Կողմերը պայմանավորվել են հաջորդ համատեղ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում՝ 2020 թ. առաջին կեսին: 
  

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռ. Ռուբինյան

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Կ. Կոսաչով

Դիտումների քանակ9
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցն է. Կոսաչով 17:5319 Դեկ, 2019 Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցն է. Կոսաչով Քաղաքականություն
  • Ռուսաստանը ոչ մի երկրի հետ համագործակցության այդքան հատման կետեր չունի, որքան Հայաստանի. Կոսաչով 14:4919 Դեկ, 2019 Ռուսաստանը ոչ մի երկրի հետ համագործակցության այդքան հատման կետեր չունի, որքան Հայաստանի. Կոսաչով Քաղաքականություն
  • ՌԴ-ն կարևորում է Փաշինյանի՝ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձևը. Կոսաչով 16:1818 Դեկ, 2019 ՌԴ-ն կարևորում է Փաշինյանի՝ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձևը. Կոսաչով
Հիմա եթերում
Լրահոս
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2513 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:0413 Հլս, 2026
  • Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր 23:2912 Հլս, 2026
  • Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը 23:2212 Հլս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր 22:5212 Հլս, 2026
  • Ձկնամթերքը ԵՄ արտահանելու թույլտվությունն ուժի մեջ է. օրենսդրական փաթեթը կձևավորի իրավական հիմք 22:3612 Հլս, 2026
  • Վերջապես արդարադատությունը գործում է. քաղաքագետները՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասին 22:0212 Հլս, 2026
  • Ատելությունը քաղաքականության մեջ. Մեծ բանավեճ 21:5512 Հլս, 2026
  • Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում 21:3512 Հլս, 2026
  • Մեծ փոփոխություններ ԳԱԱ-ում. Ակադեմիան դառնում է փորձագիտական կառույց 21:3312 Հլս, 2026
  • Լուրեր | Կփորձեն վիժեցնել ԹՐԻՓՓ-ի իրագործումը. քաղաքագետները՝ ընդդիմության մասին | 12.07.2026 21:0012 Հլս, 2026
  • Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ 20:4312 Հլս, 2026
  • Ոչ թե իրենց, այլ Կրեմլի պլան բ-ն են իրագործում. ընդդիմության քայլերը՝ քաղաքագետների դիտանկյունից 20:3512 Հլս, 2026
  • Նոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետ 19:4812 Հլս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 12.07.2026 19:1212 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին 15:5612 Հլս, 2026
  • Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 15:3612 Հլս, 2026
  • Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան 15:0012 Հլս, 2026
  • Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին 14:3112 Հլս, 2026
  • Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան 14:1012 Հլս, 2026
  • «Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը 13:2612 Հլս, 2026
  • Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ 12:4712 Հլս, 2026
  • Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը, և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել 12:0212 Հլս, 2026
  • Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 11:5812 Հլս, 2026
  • Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է 11:2412 Հլս, 2026
  • Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը 11:0712 Հլս, 2026
  • Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ 10:0512 Հլս, 2026
  • Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը 10:0112 Հլս, 2026
  • Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում 09:4312 Հլս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:3812 Հլս, 2026
  • Զբոսաշրջության դասընթացներ Լոռիում 00:5712 Հլս, 2026
  • «Երևանի կոնյակի գործարան» 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 215 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:4212 Հլս, 2026
  • Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա 00:2912 Հլս, 2026
  • Հովհաննես Նաղաշյանի 150-ամյակը՝ բացառիկ ցուցադրությամբ 00:1212 Հլս, 2026
  • Եվրոպայում հրդեհներ են , Ասիայում` թայֆուն. կան տուժածներ 23:5411 Հլս, 2026
  • Աշտարակի ավագ դպրոցը պատրաստ կլինի նոր ուսումնական տարում. բյուջեն 1.7 մլրդ դրամ է 23:2711 Հլս, 2026
  • Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 23:0311 Հլս, 2026
  • «Ընտրական տուրիզմը» սահմանափակող նոր օրենք. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4011 Հլս, 2026
  • Ծիրանը պետք է վաճառել հատով, ոչ թե կիլոգրամով և շեշտել հայկական ինքնությունը. մասնագետի առաջարկը 22:2611 Հլս, 2026
  • «Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում 21:4111 Հլս, 2026
  • Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ 21:1911 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր շուկաներում ծիրանը ոչ թե մասսայական, այլ ունիկալ պրոդուկտ. իրացման տարբերակներ 21:0011 Հլս, 2026
  • «Ռուբեն Շահվերդյան. Նախշապատումներ». ցուցահանդես՝ ՀԱՊ-ում 20:5811 Հլս, 2026
  • Մերձբալթյան երկրները պնդում են, որ իրենց օդային տարածքը չեն տրամադրել Ռուսաստանի վրա հարձակվելու համար 20:5211 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 20:4411 Հլս, 2026
  • Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ժամանել է Կիև 20:3511 Հլս, 2026
  • Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել 20:2611 Հլս, 2026
  • Ռուբիոն իր ձեռքում է կենտրոնացրել Վենեսուելայի վրա ազդեցության լծակները. NYT 20:1411 Հլս, 2026
  • Երասխ գյուղի մոտակայքում կցորդով բեռնատար է այրվել․ ՓԾ 20:0211 Հլս, 2026
  • 5 մեդալ՝ «Սիրիուս» կենսաբանության բաց օլիմպիադայից 19:5311 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերային հարձակումներ են իրականացրել 19:3711 Հլս, 2026
  • Սպառողը մեկ հպումով կարգելափակի առցանց ֆինանսական գործառնությունները. «Ստոպ» գործիքը հասանելի է 19:2211 Հլս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարները Վարդենիսում 19:0111 Հլս, 2026
  • Կուբայում հինգ օրվա ընթացքում երկրորդ անգամ էլեկտրաէներգիայի անջատումներ են 18:4211 Հլս, 2026
  • Լիբանանցիներն իրենց ներդրումն են ունենում հայկական մշակույթի տարածման մեջ 18:2311 Հլս, 2026
  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին 17:5811 Հլս, 2026
  • Իրանի արտգործնախարարը ժամանել է Օման 17:3111 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3 17:1211 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Բանկերը պարտավոր են տրամադրել առցանց գործարքը արգելափակող առնվազն երեք տարբերակ. ԿԲ 17:0011 Հլս, 2026
  • Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում 16:4611 Հլս, 2026
  • Պատրաստ ենք ամբողջությամբ ոչնչացնել Իրանի տարածքները. Թրամփ 16:2911 Հլս, 2026
  • Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել 16:2311 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2 16:1011 Հլս, 2026
  • Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ ՃՈ անունից 15:5411 Հլս, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները. խորհրդատվական տեսանյութ 15:3911 Հլս, 2026
  • ՋիՎան մարդանման ռոբոտը՝ Ինժեներական քաղաքում. ինչ է կարողանում անել, ինչ խնդիր է լուծում 15:2611 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ 15:0411 Հլս, 2026
  • Ակնաշենի համայնքային տանը երիտասարդները սովորում են լինել ինքնուրույն, կայացնել որոշումներ 14:4711 Հլս, 2026
  • Հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 14:2611 Հլս, 2026
  • Ֆրանսիայում հունիսի 19-ից ի վեր ջրային տարածքներում 131 մարդ է խեղդվել. BFMTV 14:0711 Հլս, 2026
  • Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում. Reuters 13:3411 Հլս, 2026
  • Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն 13:2111 Հլս, 2026
  • ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով 13:0211 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Խելացի արտադրություն՝ Ինժեներական քաղաքում. G1 մարդանման ռոբոտի հնարավորությունները 13:0011 Հլս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ 12:4811 Հլս, 2026
  • Վաշինգտոնն Իրանին վերջնագիր է ներկայացրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Axios 12:2611 Հլս, 2026
  • Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար 12:1311 Հլս, 2026
  • Վաշինգտոնը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք չի լինի առանց ԱՄՆ-ին հարստացված ուրանի ամբողջ ծավալի փոխանցման. CNN 12:1211 Հլս, 2026
  • Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան 12:0011 Հլս, 2026
  • Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով 11:5411 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում 11:5211 Հլս, 2026
  • ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը 11:4211 Հլս, 2026
  • «Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյանը տեսանյութ է հրապարակել 11:2411 Հլս, 2026
  • Թրամփը սպառնացել է Իրանի ուղղությամբ հազարավոր հրթիռներ արձակել իր դեմ մահափորձի դեպքում. BBC 11:1811 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:0911 Հլս, 2026
  • Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին 10:3811 Հլս, 2026
  • Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում 10:3011 Հլս, 2026
  • Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ 10:0411 Հլս, 2026
  • Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան 09:3911 Հլս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ 09:2511 Հլս, 2026
  • Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի 09:1211 Հլս, 2026
  • Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:5411 Հլս, 2026
  • Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից 08:3811 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1611 Հլս, 2026
  • Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները 01:1211 Հլս, 2026
  • Կոնգրեսն ու Սպիտակ տունը համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցում 00:3911 Հլս, 2026
  • Համաձայնել ենք շարունակել բանակցություններն Իրանի հետ, բայց հրադադարն այլևս չի գործում. Թրամփ 00:2011 Հլս, 2026
  • Հայաստանը հավատարիմ է խաղաղության քաղաքականությանը և կարևորում է կրթության դերը այդ համատեքստում․ Անդրեասյան 00:0311 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Վիետնամ օդային հաղորդակցության զարգացման հնարավորությունները 23:5410 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ․ վերահաստատվել է համագործակցության խորացման պատրաստակամությունը 23:3910 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015