Թուրքիայի Բիթլիս նահանգի 46 գյուղերում պարետային ժամ է հայտարարվել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:
Նշվում է նաև, որ տարածաշրջանում «անջատողական ահաբեկչական կազմակերպության» անդամների ու նրանց թաքստոցների առկայության մասին ստացված տեղեկությունների հիման վրա Բիթլիսում ուժային գործողություններ են անցկացվել:
«Անջատողական ահաբեկչական կազմակերպության անդամներին ձերբակալելու, ժողովրդի կյանքի ու գույքի անվտանգությունն ապահովելու նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 17-ի ժամը 6:00-ից սկսած մինչև հաջորդ հրամանի արձակումը հայտարվում է պարետային ժամ».- ասված է հայտարարության մեջ: