Ֆիլիպիննեերում մոլեգնում է Կամմուրի թայֆունը: Տարերային աղետի պատճառով աղետի գոտուց արդեն տարհանվել է ավելի 200 հազար բնակիչ: Փոթորիկներն ուղեկցվել են հեղեղումներով ու սողանքներով: Թայֆունի պատճառով փակվել է երկրի գլխավոր օդանավակայանը: Առայժմ տեղեկություններ չկան այն մասին, թե որքան են տուժել գյուղական բնակավայրերը: Ամենայն հավանականությամբ, տարերքը թիրախավորել է ավելի քան 35 բնակավայր: