Ճապոնիան պատուհասած «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 66-ի: Այս պահի տվյալով, անհետ կորած է համարվում 15 մարդ: Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է 200 բնակիչ: «Ծագող արևի երկրում» շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Աղետի գոտում ամենուրեք ավերակներ ու փլատակներ են: Հազարավոր տների էլեկտրա- և ջրամատակարարումը դեռևս չի վերականգնվել: «Հագիբիս» թայֆունը վերջին 60 տարվա ընթացքում Ճապոնիայում գրանցված ամենահզոր փոթորիկն էր: