Ճապոնիայի ափերին մոլեգնած «Հագիբիս» փոթորկի զոհերի թիվը հասել է 40-ի, 16 մարդ էլ համարվում է անհետ կորած: 30 հազար տուժածներ դեռևս տարհանման կենտրոններում են, նրանց տները ծածկվել են ջրով: Աղետի գոտում իրականացվող վերականգնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարներ և ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումներ: 53 հազար տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության, 130 հազարն էլ զրկված են ջրամատակարարումից: