Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում ուղղաթիռ է կործանվել: Նովոռոսիյսկի քաղաքապետի հաղորդմամբ՝ զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան: Միաժամանակ, Интерфакс գործակալության տվյալով, ուղղաթիռը հանկարծակի կորցրել է կառավարումը, բախվել է գետնին ու հրդեհվել: Օդաչուն զոհվել է: