Օդային աղետ է տեղի ունեցել Մալիում: Երկրում ջիհադականների դեմ հակաահաբեկչական գործողությունների հետևանքով կործանվել է Ֆրանսիայի օդուժին պատկանող ուղղաթիռ: Ավիավթարի հետևանքով զոհվել է 13 զինվորական: Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայի նախագահական նստավայրից: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր խորին ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին: