Ավստրալիան տառապում է եղանակային անոմալ պայմաններից ու աննախադեպ բարձր ջերմաստիճանից: Շատ շրջաններում անտառային հրդեհների տարածմանը նպաստում են մինչև 50 աստիճանի հասնող ջերմաստիճանն ու ուժգին քամիները:
Հրդեհից առաջացած ծխի հաստ շերտով են պատվել Կանաչ մայրցամաքի բազմաթիվ բնակավայրեր, դրանց թվում՝ Սիդնեյը: Շնչառական լուրջ խնդիրներով բուժօգնության համար հիվանդանոցներ են դիմել տասնյակ բնակիչներ:
Օդերևութաբանների կանխատեսումները հուսադրող չեն: