Կալիֆոռնիայում անտառային հրդեհները կայծակնային արագությամբ են տարածվում: Լոս Անջելեսում կրակի նոր օջախների տարածքը մեկ գիշերվա ընթացքում ավելացել է հինգ անգամ՝ կազմելով 150 հա: Հրդեհները մոտեցել են սպորտի ու շոուբիզնեսի աստղերի առանձնատներին: Նահանգի իշխանությունները սկսել են ավելի քան 3 հազար տան բնակիչների տարհանումը: Իր առանձնատնից ստիպված հեռացել է նաև հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Առնոլդ Շվարցենեգերը: Միաժամանակ՝ նահանգի հյուսիսում կրակը ոչնչացրել է մոտ 100 շինություն: ԱՄՆ արևմտյան ափամերձ շրջանում առանց էլեկտրաէներգիայի է մնացել ավելի քան 1 միլիոն բնակիչ: